National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ
1 / 4

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրիի, անդամներ Նոդար Էբանոիձեի, Պաատա Բարատաշվիլիի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության ներկայացուցիչ Ինգա Սինջիկաշվիլիի հետ, ովքեր Հայաստանում են՝ մասնակցելու Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների տարածաշրջանային երկրորդ հանդիպման աշխատանքներին, որի կազմակերպիչը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցությունն է /GIZ /:

Ողջունելով վրացի գործընկերների այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունը, առանձնապես կարեւորել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության 2014 թվականին Վրաստան կատարած այցին եւ կարեւորել պայմանավորվածություններն ու քննարկված հարցերի լայն շրջանակը, որոնցից մեկն էլ, ԱԺ փոխնախագահի խոսքով, այս քննարկումն է: Խոսելով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ Հերմինե Նաղդալյանը վրացի գործընկերներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախաձեռնել եւ մշակել է բազմաթիվ կարեւոր օրինագծեր, որոնցից մեկը վերաբերում է ծրագրային բյուջետավորմանը, ինչն այսօր Հայաստանում բավականին հաջողված գործընթաց է: Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում արդյունավետորեն գործում է նորաստեղծ Բյուջետային գրասենյակը եւ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կունենա բացառապես ծրագրավորված բյուջեներ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք է մաղթել:

Վրաստանի Հանրապետության խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել է հանձնաժողովների համատեղ քննարկումների անցկացումն ու համագործակցության ընդլայնումը: Թամազ Մեչիաուրին տեղեկացրել է, որ այժմ Վրաստանում գործում են աուդիտի կոմիտեներ, սակայն նպատակ կա առաջիկայում ունենալ աուդիտով զբաղվող առանձին մարմին:


29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am